Մրցույթից դուրս է մնացել ընդամենը 51 դիմորդ
											
													25.07.2012 | 17:46
						Հանրապետական ընդունող հանձնաժողովը հուլիսի 25-ին գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության ցուցակների ճշգրտման, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված կարգի 111-րդ կետով նախատեսված լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների (գրությունների) հետ կապված հարցեր: 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից, օրակարգի հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը: Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի ցուցակների ճշգրտման հետ կապված հարցեր: Համաձայն օրակարգի երկրորդ հարցի` վարչության պետը տեղեկացրել է, որ լրացուցիչ փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել առաջին փուլից դուրս մնացած շուրջ 1200 դիմորդից ավելի  քան 700-ը, որոնցից բուհ չի ընդունվել միայն 51 դիմորդ: Լրացուցիչ փուլում բարձր մրցույթ է արձանագրվել ԵՊՀ «Եկեղեցաբանություն» և ՀՊՄՀ «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունների գծով: Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է քաղաքացիներից ստացված դիմումները, որի արդյունքում հանձնաժողովը, գործող օրենսդրության շրջանակում, քվեարկությամբ որոշել է բավարարել և կամ մերժել դիմումատուներին:
Լրացուցիչ փուլի արդյունքները հայտնի կդառնան արդեն այսօր:
 
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
						
													Հեղինակի նյութեր
								
																					- «451° ըստ Ֆարենհայթի»
 
																							- ՈՒրիշ տեղ չկա՞ր
 
																							- «24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ»
 
																							- «Ադրբեջանը, Թուրքիան ու ֆոսֆորային զենքն Ադրբեջանին մատակարարողները պետք է պատասխան տան դատարանի առաջ»
 
																							- «Մեր բոլորի ճակատագիրը սահմանին կանգնած հայ զինվորականի ձեռքում է»
 
																							- Կարենին անհնար էր չհարգել, նույնիսկ հակառակորդները նրան ընդունում էին որպես լեգենդ, որպես ժայռ, որպես հեղինակություն
 
																							- Եկեղեցին գոյություն ունի 2000 տարի և  գոնե առաջիկա 2000 տարվա համար պետք է ապահովի եկող սերունդների հոգևոր կարիքները
 
																							- «Լճաշենցիների միավորման» դռները բաց են բոլոր լճաշենցիների առջև
 
																							- «Արտակարգ դրությունը կանցնի, բայց բոլոր ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար կմնա մի շատ լավ նորամուծություն՝ հեռավար ուսուցումը»
 
																							- «ՌԴ-ն կարող է գնալ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, եթե Թուրքիան շարունակի ազդեցության գոտին ընդլայնելու քաղաքականությունը»
 
																							- «Ռայանէյր»-ը հատուկ սպասարկում է իրականացնում 
 
																							- Յակուտսկի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները նշեցին Ամանորը
 
																							- «Հայաստանը երգող ժայռերի երկիր է, և ես երազանք ունեմ նվագելու այդ ժայռերի մեջ»
 
																							- Նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է
 
																							- «Ադրբեջանում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, որպեսզի կառուցողական երկխոսություն ակնկալենք»
 
																							- Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
 
																							- Ստամբուլում հաղթանակ է տարել ընդդիմությունը. ի՞նչ կանի Էրդողանը
 
																							- Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
 
																							- «Ինձ համար Արամ Իլյիչը սրբություն է»
 
																							- «ԱԳՆ-ն պետք է ավելի շատ կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, քան Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա»
 
																			
										Մեկնաբանություններ